ՊԲ հրամանատարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Նախագահի հրամանագրում նշվում է, որ բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հրանտի Հակոբյանը պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նշենք, որ հայկական զինուժի բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ ևս պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *