Ռուսաստանը կվաճառի ռազմական ընկերությունների բաժնետոմսերի մի մասը

Ռուսաստանը պատրաստվում է մինչև 2016 թվականը կրճատել իր մասնակցությունը այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Միացյալ նավաշինական, ավիաշինական և «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիաներում։
Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Անդրեյ Բելոուսովը։ Ընդ որում պետությունը կունենա հսկիչ փաթեթը` պահպանելով 50% + 1 բաժնետոմս։

Շոշափելով 2011-13 թթ. Դաշնային գույքի սեփականաշնորհման ծրագրերի հիմնական գործող ուղղությունները՝ Բելոուսովը նաև նշել է, որ «համաձայն այդ ծրագի՝ նախատեսվում է 1408 բաժնետիրական ընկերությունների և բաժնետիրական միությունների (ՌԴ-ում պետության մասնակցությամբ ընդամենը 2714 բաժնետիրական միություններ կան) բաժնետոմսերի սեփականաշնորհում»։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *