Ադրբեջանական Haqqin.az լրատվակայքն այօր՝ հունվարի 26-ին, հայտնում է, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերով կրակել են Ադրբեջանի զինված ուժերի Գետաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված մարտական դիրքերից մեկի գետնատնակին (բլինդաժ), ինչի արդյունքում մահացել է 3 ադրբեջանցի զինծառայող:
«Սոցցանցերում գրող բլոգերների տեղեկատվությանը» հղում անելով՝ լրատվակայքը նշում է, որ ականանետի ականի պայթյունից մահացել են այդ պահին գետնատնակում եղած զինծառայողներ, կապիտան Էլշան Էֆենդիևը (Զաքաթալայի շրջանից), ենթասպա Սանան Աղաևը (Շաբրանի շրջան) և Վուգար Գասիմովը (Հաջիգաբուլի շրջանից):
Միջադեպի արդյունքում սպանվածներից բացի, վիրավորվել են նաև Իլգար Ասադովը և ենթասպա Անար Ալիևը:
Pingback: Ռազնաշաբաթ․ Ադրբեջան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info