Հայկական կողմը գրեթե ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն խումբը. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր` հունվարի 24-ին՝ ժամը 12:00 -ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հայկական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Հայկական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ

Ըստ մամուլի քարտուղարի՝ միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են ադրբեջանցիներին, մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է:

«Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը»,- նշվում է գրառման մեջ:

Տեղեկացնենք, որ վերջին շրջանում իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Երեկ` հունվարի 23-ին՝ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Թեև հայ դիրքապահները ժամանակին կարողացել են պատասխանել ադրբեջանական կողմի քայլերին, բայց, դժբախտաբար, հայկական կողմից զոհվել են 2 զինծառայող, 1-ը վիրավորվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *