ՀՀ նախագահը պարգևատրել է դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողին

Հունվարի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Հիշեցնենք, որ 1980թ ծնված Արման Ուդումյանը զոհվել է հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մարտական դիրքերից մեկում՝ Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *