ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 22-ին ստորագրած հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Հիշեցնենք, որ 1982թ ծնված Նահապետ Ասատրյանը զոհվել է հունվարի լույս 21-ի գիշերը՝ Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանման ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս: