Այսօր` հունվարի 21-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը: Այս մասին հայտնում է հայաստանյան Times.am լրատվակայքը:
Ռազմինֆոյի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից և հավելեց, որ ինտենսիվ կրակոցներ սահմանի այդ հատվածում չկան:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի էր դարձել նաև, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որը հետ մղելիս զոհվել է 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը։
Pingback: ՀՀ նախագահը պարգևատրել է դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողին | Ռազմ.info