Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդի հատուկջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, վիրավորվել է 1973թ ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Նահապետ Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Pingback: Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել | Ռազմ.info
Pingback: Նախագահը պարգևատրել է Քարվաճառում զոհված զինծառայողին | Ռազմ.info
Pingback: ՊԲ-ն հայտնում է շաբաթվա ընթացքում հակառակորդի 14 զոհի և 20-ից ավելի վիրավորի մասին | Ռազմ.info