Սիրիայում սպանվել է Իրանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ

Իրանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ալլահդադին հունվարի 18-ին գրանցված միջադեպի հետևանքով զոհվել է Սիրիայում։ Իրանական ուժային կառույցի գեներալն այնտեղ էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում կառավարական ուժերին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Գեներալ Մոհամմադ Ալլահդադի

Գեներալ Մոհամմադ Ալլահդադի

Աղբյուրը նշում է, որ բարձրաստիճան զինովարականի մահվան պատճառը իսրայելական օդուժի իրականացրած հատուկ գործողությունն էր Գոլանի բարձունքների շրջանում. մարտական ուղղաթիռը հարված է հասցրել մեքենային, որում գեներալ Ալլահդադիից բացի եղել են նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման վեց անդամ։ Նշվում է, որ նրանցից մեկը «Հըզբոլլահի» հատուկ ծառայության նախկին պետի՝ Դաադի Մուհնիի 25 ամյա որդին՝ Իմադա Մուհնին է։

Ինչ վերաբերում է միջադեպին իսրայելական կողմի մասնակցությանը, ապա նշենք որ թեպետ Թել Ավիվը պաշտոնապես այս լուրը որևէ կերպ չի մեկնաբանել, այդուհանդերձ, Իսրայելի ուժային կառույցներում «Ռոյթերս» գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, թե հրեական պետությունը որևէ առնչություն չունի գեներալի սպանությանը։

Նշենք, որ նմանատիպ մի միջադեպ էլ գրանցվել էր 2014-ի դեկտեմբերին. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Համիդ Թաքավին դիպուկահարի գնդակից սպանվել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս-արևմուտք ընկած Սամարա քաղաքում։ Իրանցի գեներալն Իրաքում էր տեղի կառավարական ուժերի ստորաբաժանումների մարզումն անցկացնելու համար՝ ԻՊ-ի զինյալների դեմ դրանց հետագա պայքարի նպատակով։

One response to “Սիրիայում սպանվել է Իրանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ

  1. Pingback: Իրանը հերքում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *