Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 20-ին, ստորագրել է հրամանագիր, որով հետմահու պարգևատրվել է ադրբեջանական կողմի կրակոցից զոհված զինծառայող Սուրեն Փիլոսյանին, հայտնում է Արցախի նախագահի կայքը։

Համաձայն հրամանագրի՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հիշեցնենք, որ հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Բացի այդ, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողությունների 8 փորձ, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին կասեցրել են։

One response to “Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *