Հունվարի 19-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է հունվարի 17-ին հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը։
Հրամանագրում նշվում է.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ զինծառայող Արման Հարությունյանը զոհվել է հունվարի 17-ին հակառակորդի կրակոցից։