Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Հաքքարի նահանգի Զապ քաղաքի ժանդարմերիայի բաժանմունքում սպանվել է զինծառայող, 22-ամյա Օզգուր Բեդին։ Նախնական տեղեկությունների համաձայն նրան սպանել է համածառայակիցը։Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Նախնական հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Օզգուր Բեդիին վիրավորվել է նրա հետ պահակային ծառայություն իրականացնող համածառայակցի արձակած կրակոցից և մահացել Հաքքարիի պետական հիվանդանոցում։
Օզգուր Բեդին ծնունդով Իզմիր քաղաքից էր և մեկ շաբաթից պետք է ավարտեր իր ծառայությունը։
Սպանված զինծառայողի դին ուղարկվել է դատական փորձաքննության, նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու նպատակով։