Թուրքիան կարող է ավելացնել Աֆղանստանում իր զինծառայողների թիվը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 19-ին հայտարարել է, որ Թուրքիան գալիք տարում կավելացնի Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող թուրքական բանակի զինվորների թիվը՝ 700 –ից հասցնելով 1100-ի. հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Արտգործնախարարը նաև նշել է, որ իրենք շարունակելու են Աֆղանստանի անվտանգության ուժերի զինումն ու մարզումները, որոնք անցկացվելու են ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Թուրքիայիում:

Նշենք, որ Աֆղաստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող թուրքական բանակի զինվորների թվի վերաբերյալ տվյալները հակասական են: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը դեռևս հունվարի 6-ին հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 5-ին լիազորել էր կառավարությանն առաջիկա երկու տարիներին ևս զորքեր ուղարկել Աֆղանստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գլխավորած «Վճռական աջակցություն» նոր առաքելությանը՝ նշելով 900 հոգանոց անձնակազմի մասին:

Հիշեցնենք, որ «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում Թուրքիան հսկում է Քաբուլի միջազգային օդանավակայանը, որն օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *