Հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

Հունվարի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է բերվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանի մարմինը: Այդ մասին հաղորդել է «Առավոտ» թերթի թղթակիցը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ  այժմ էլ հակառակորդը շարունակում է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հավելենք, որ հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:

One response to “Հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

  1. Pingback: Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Տավուշում զոհված զինծառայողը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *