Իլհամ Ալիևն այցելել է Թուրքիա • Ադրբեջանցի խաղաղապահների նոր զորախումբը մեկնել է Աֆղանստան • Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը մասնակցել է Թուրքիայում զորավարժության պլանավորմանը • Ադրբեջանը ստեղծել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր կառույց • Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի զորամասեր • Հասանովն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին ու Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպանին
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով 2015-ի հունվարի 15-ին Թուրքիա է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի ընթացքում 2 երկրների նախագահների գլխավորությամբ անցկացվել է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը:
• Ադրբեջանի ԶՈւ 39 հոգանոց նոր խաղաղապահ զորախումբը մեկն էլ Աֆղանստան, որտեղ փոխարինելու է առաքելություն իրականացնող ադրբեջանցի մյուս խաղաղապահներին:
• Հունվարի 12-14-ը Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը Թուրքիայի Քոնյա քաղաքում մասնակցել է «ԸՇԸՔ-2015» զորավարժության պլանավորման կոնֆերանսին: Նմանատիպ նախորդ զորավարժությանը Ադրբեջանը ներգրավված է եղել որպես դիտորդ:
• 2014-ին Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար ստեղծվել է «Համագործակցության, զորավարժությունների և ուսումնավարժական կենտրոնը»: ՆԱՏՕ-ի տարբեր գրասենյակներում ծառայող ադրբեջանցի սպաների թիվն էլ ավելացրել է 2-ով՝ 7-ից դառնալով 9:
• Հունվարի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի ուղեկցությամբ այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներից մեկի տեղակայման վայր, որտեղ ուսումնական տարվա պատրաստությունը ստուգելու նպատակով ՌՕՈւ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության: Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, Հասանովն այցելել է ՌՕՈւ զորամասեր և ծանոթացել նոր կառուցվող շինություններում տարվող աշխատանքներին:
• Հունվարի 14-ին Հասանովն ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի՝ ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերդ Սալբերնի ղեկավարած պատվիրակությանը: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հակամարտությանը:
• Հասանովը հունվարի 13-ին ընդունել է Ադրբեջանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գաբրիելսենին, ում հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի և Նիդերլանդների հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ ռազմական ոլորտում:
Ռազմաշաբաթը նաև`