Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2015-ի հունվարի 16-ին այցելել է ՌՕՈւ զորամասեր և ծանոթացել նոր կառուցվող շինություններում տարվող աշխատանքներին ու հանձնարարականներ տվել։
Նախարար Հասանովին ուղեկցել է ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության նախարարը գոհ է տարվող աշխատանքների որակից։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, Զաքիր Հասանովի ղեկավարած խումբը այցելել էր նաև երկրի ռազմաօդային ուժերի զորամասեր և ստուգել նոր ուսումնական տարվա պատրաստությունը։