Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստուգել է զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի ուղեկցությամբ 2015-ի հունվարի 15-ին այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներից մեկի տեղակայման վայր։ Նոր ուսումնական տարվա պատրաստությունը ստուգելու նպատակով ՌՕՈւ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Զաքիր Հասանովը ռազմաօդային ուժերում

Զաքիր Հասանովը ռազմաօդային ուժերում

Վարժանքներին մասնակցել են ՀՕՊ ստորաբաժանումները, որոնք, ըստ սցենարի, պետք է պաշտպանեին պետական կարևորության ռազմավարական օբյեկտները։

Նախարար Հասանովն այցելել է մարտական տեխնիկայի տեղակայման վայր և ծանոթացել զինտեխնիկային և հանձնարարականներ տվել անձնակազմին։ Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ նախարարը մասնավորապես այցելել է Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ (C-300ПМУ-2 Фаворит)  զենիթահրթիռային համակարգերի տեղակայման վայր։

Ավելացնենք, որ Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ (C-300 ПМУ-2 Фаворит) զենիթահրթիռային համակարգ թիրախը հայտնաբերում է 300կմ հեռավորությունում և կարող է ոչնչացնել 3-200կմ հեռավորության ու 2-25կմ բարձրության վրա։

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համալիրները Ադրբեջանում

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

One response to “Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստուգել է զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

  1. Pingback: Զաքիր Հասանովը ծանոթացել է ռազմաօդային ուժերի համար կառուցվող նոր շինություններին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *