ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

ՀՀ նախագահն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

Կողմերը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, և երկուստեք առկա է ձևավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու և խորացնելու ցանկություն:

Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության և մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես Դաշինքի, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու և գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարևորվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014-2016թթ նորացված ծրագիրը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:

Ավելացնենք, որ նույն օրը Ջեյմս Ապատուրային ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *