Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2015-ի հունվարի 14-ին ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի՝ ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերդ Սալբերնի ղեկավարած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը և հատուկ ներկայացուցիչը ի թիվս քննարկված այլ հարցերի, անդրադարձել են նաև արցախյան հակամարտությանը և դրա լուծման հեռանկարներին։
Նշենք, որ նույն օրը առավոտյան Հարբերդ Սալբերնի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել էր նաև նախագահ Իլհամ Ալիևին։ Հանդիպմանը Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած խնդիրներից բացի քննարկվել էր նաև Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու հեռանկարային այլ հարցեր։