Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ 2014թ դեկտեմբերի 18-ին խորհրդարան է մտցրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն երկրում, եթե օտար պետություններում անօրինական զինված խմբերում ներգրավվեն։
Այս մասին Իմեդի հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում հունվարի 13-ին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանին։
Ինչպես արդարադատության նախարարն է նշել, ավելի վաղ ինքը հանդիպել է Վրաստանի Պանկիսի շրջանի (հիմնականում չեչենաբնակ) բնակչության և ղեկավարության հետ, այնուհետև դռնփակ նիստում ասել է, որ նման օրենք է պատրաստվում։ Ըստ Թեյա Ցուլկիանիի՝ Վրաստանյան լրատվամիջոցներն այդ գաղտնի զրույցը լուսաբանել էին և մեծ աղմուկ էր բարձրացել։
Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կլքեն երկիրը այլ պետություններում զինված հակամարտությունների մասնակցելու համար, հայրենիքում կհետապնդվեն օրենքով, նրանց կսպառնա ազատազրկում: Նշենք, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի այս փոփոխությունները վերաբերում են այժմ Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում գտնվող և զինված խմբավորումների անդամակցող Վրաստանի քաղաքացիներին։
Օրենքի նախագծի քննարկման ժամկետները չեն հստակեցվում։
Հավելենք, որ երբ 2014թ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Սիրիայում Վրաստանի ևս մեկ քաղաքացու սպանվելու մասին, Վրաստանի խորհրդարանի պաշտպանական համակարգի և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին դեկտեմբերի 8-ին հայտարարեց, որ խորհրդարանում անպայման օրենքի նախագիծ կմշակեն այդ խնդրի վերաբերյալ։
Տեղեկացնենք, որ Սիրիական պատերազմի ընթացքում զոհվել է Վրաստանի 10 քաղաքացի՝ 9-ը Պանկիսիի շրջանից, մեկը՝ Աջարիայից։ Վերջին զոհվածի մասին հայտնի էր դարձել 2014թվականի դեկտեմբերի 26-ին։
Pingback: Դոնեցկի մարտերի ընթացքում վրաստանցի 1 մարտիկ սպանվել է, ևս 3-ը՝ վիրավորվել | Ռազմ.info
Pingback: Սիրիայում դարձյալ վրաստանցի զինյալ է սպանվել | Ռազմ.info
Pingback: Պանկիսի կիրճում ահազանգում են. ԻՊ-ի համար հավաքագրում են տեղի երիտասարդներին | Ռազմ.info
Pingback: Վրաստանի Պանկիսի կիրճից ԻՊ-ի համար երիտասարդների հավաքագրումների թեման զարգանում է | Ռազմ.info
Pingback: Սիրիայում սպանվել է հերթական պանկիսցին | Ռազմ.info
Pingback: Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Պանկիսի կիրճում | Ռազմ.info