Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը փետրվարին առաջին անգամ կայցելի Թուրքիա

2015թ. փետրվարին Իրաքի՝ ազգությամբ քուրդ նախագահ Ֆուադ Մասումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով այցելելու է Թուրքիա։ Նախատեսվում է, որ այս այցից հետո Էրդողանը կմեկնի Բաղդադ, հնարավոր է նաև այցելի  Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ։ Այս մասին հաղորդում թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը։

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը և Թուրքիայի նախագահ Ահմեթ Դավութօղլուն Բաղդադում

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը և Թուրքիայի նախագահ Ահմեթ Դավութօղլուն Բաղդադում

Թուրքիայի և Իրաքի պաշտոնական հարաբերությունները նոր մակարդակի վրա դրվեցին 2014 դեկտեմբերի 25-ին, երբ Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի Անկարա կատարած այցի ժամանակ անցկացվեց երկու երկրների միջև Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ։ Դա 2009-ին գումարված նիստից հետո երկրորդն էր, և, ըստ էուրյան, ընդհատված համատեղ աշխատանքների վերականգնման ուղղությամբ կատարված լուրջ քայլ։

2014թ. դեկտեմբերի այցի ժամանակ կնքվել են նաև մի շարք նավթային պայմանագրեր, որոնք, «Միլլիյեթի» պարբերականի հաղորդմամբ, կքննարկվեն Իրաքի նախագահի այցի ժամանակ։

Թուրքական «Միլլիյեթը», հղում անելով քրդական «Ռուդավ» կայքի հայտարարությանը, նշում է, որ Իրաքը ցանկանում է վերականգնել բազմաթիվ երկրների հետ Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի պաշտոնավարության ժամանակ ընդհատված բարձր դիվանագիտական հարաբերությունները։

Թուրքիայի հետ սառած հարաբերությունները սկսեցին վերականգնել  2014թվականի նոյմեբերի 5-ին Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի՝ Անկարա կատարած այցով։ Դրան հաջորդեց Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նոյեմբերի 20-ի այցը Բաղդադ և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *