Ֆրանսիան կշարունակի պայքարը «Իսլամական պետության» դեմ

Ֆրանսիայի խորհրդարանը հունվարի 13-ին երկարաձգել է ֆրանսիական զինուժի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի պայքարում, հայտնում է ֆրանսիական AFP գործակալությունը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում

Ֆրանսիայի Ազգային ժողովում 482 պատգամավորներից 468-ը  կողմ է քվեարկել  պայքարը շարունակելուն, դեմ է քվեարկել 1 պատգամավոր, ձեռնպահ՝ 13: Դրանից առաջ նույն հարցի օգտին Սենատում կողմ էր քվեարկել 327 սենատոր, մնացած 19-ը քվեարկել են ձեռնպահ:

Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը: Կազմակերպության դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը և տեղաբնակ քրդերը, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ 2014-ի սեպտեմբերին կազմավորված  միջազգային կոալիցիան, որը  օդային հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին:

One response to “Ֆրանսիան կշարունակի պայքարը «Իսլամական պետության» դեմ

  1. Pingback: ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ հարված կհասցնեն ԻՊ դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *