Աֆղանստանի արևելքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 6 հոգի։ Զոհվածները ֆրանսիացի խաղաղապահներ են։ Աֆղանստանում անվտանգության աջակցման Միջազգային ուժերի ներկայացուցիչների հաղորդմամբ պայթյունը տեղի է ունեցել մահապարտի հարձակման ժամանակ։
Կապիսայի շրջանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, վերահստկվում է ֆրանսիացի խաղաղապահների կողմից։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան մտադիր է մինչև սույն թվականի վերջը ամբողջովին դուրս բերել իր զորքերը Աֆղանստանից։