Արդբեջանի զինված ուժերի՝ Տավուշ կատարած դիվերսիայից հետո հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանային գոտում (Բաղանիս գյուղի հատվածում) հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին բացահայտել և կազմակերպած դարանի շնորհիվ կասեցրել են։
Միջադեպի արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի դին մնացել էր միջդիրքային գոտում։ Ցավոք, զոհվել էր նաև տարածքում գտնվող հովիվ, 1935-ին ծնված Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը։