Ադրբեջանում ականազերծել են Հայաստանի հետ սահմանամերձ մի քանի տարածքներ

2014թ դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ականազերծել է ընդհանուր առմամբ 2,1քկմ մակերեսով տարածք Ադրբեջանի Աղդամի, Աղջաբեդիի, Աղստաֆայի, Ֆիզուլու, Ղազախի ու Թարթարի շրջաններում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակիցներն ու վարժեցված շները

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակիցներն ու վարժեցված շները

Ականազերծման աշխատանքների ընթացքում ANAMA-ի աշխատակիցները հայտնաբերել ու ոչնչացրել են 1 միավոր հակատանկային, 17 միավոր հակահետևակային ականներ ու 76 միավոր չպայթած զինամթերք: Գործակալության աշխատանքներին ներգրավված է եղել շուրջ 600 հոգի (484 մասնագետ ու 118 հոգանոց օգնական անձնակազմ), 6 մեխանիկական ականազերծող մեքենա, ականներ փնտրող շներ և այլն:

Ավելացնենք, որ ANAMA-ն Ադրբեջանի ականազերծման հիմնական ծառայությունն է, որը գործունեություն է ծավալում գլխավորապես Ադրբեջանի տարածքում՝ սկսած 1998-ից: Անցած 16 տարիների ընթացքում գործակալությունն ընդհանուր առմամբ ականազերծել է 153քկմ տարածք ՝ ոչնչացնելով 300-ից ավելի հակահետևակային, շուրջ 500 հակատանկային ական և մոտ 670 հազար միավոր չպայթած զինամթերք: Մաքրված տարածքների համեմատ՝ ոչնչացված ականների և չպայթած զինամթերքի թիվը փոքր է։

ANAMA-ի ականազերծող թիմն աշխատանքներ է իրականացրել Աղդամի, Աղջաբեդի, Բարդայի, Բաքվի, Բեյլեգանի, Գյանջայի (Գանձակ), Ֆիզուլու (Վարանդա), Թարթարի, Ղազախի, Գերանբոյի (Շահումյանի շրջանի մի հատված), Աղստաֆայի, Գյոյգոլի, Շեմքիրի, Եվլախի շրջաններում, ինչպես նաև Բաքու և Սումգայիթ քաղաքներում:

2 responses to “Ադրբեջանում ականազերծել են Հայաստանի հետ սահմանամերձ մի քանի տարածքներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *