Գերմանական Patriot համակարգերը կարող են Թուրքիայում մնալ ևս մեկ տարի

Գերմանիայի կառավարությունը հունվարի 7-ին որոշել է ևս մեկ տարով երկարաձգել գերմանական Patriot համակարգերի տեղակայումը Թուրքիա-Սիրիա սահմանին՝ Ադանա քաղաքում, ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու առաքելության շրջանակներում: Մինչ այդ, սակայն, որոշումը պետք է հաստատի նաև Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ), հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Փեթրիոթ ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Փեթրիոթ ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Այժմ Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց՝ երկրի օդային տարածքը, ինչպես հայտարարում են թուրքական կողմում, Սիրիայի օդուժից պաշտպանելու համար։ Թուրքիան 2011թ վերջին Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին, որից հետո 2013թ հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները 2-ական մարտկոց էին բացազատել թուրք-սիրիական սահմանին:

2013թ վերջին Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է: Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու առանձին թույլտվություններ էին տվել նաև դրանք տրամադրած պետությունները՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները:

Հիշեցնենք՝ Նիդեռլանդներն 2014-ին հայտարարել էր, որ 2015-ի հունվարին իր ՀՕՊ համակարգերը վերանորոգելու և սպասարկելու նպատակով դուրս է բերելու Թուրքիայի տարածքից, իսկ վերջիններիս փոխարեն առաքելությանը միանալու պատրաստակամություն էր հայտնել Իսպանիան:

One response to “Գերմանական Patriot համակարգերը կարող են Թուրքիայում մնալ ևս մեկ տարի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *