Թուրք-քրդական նոր բախումներ. զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու քուրդ երիտասարդ

Հունվարի 6-ի Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում թուրքական անվտանգության ուժերի և ՔԱԿ-ի երիտասարդական թևի ակտիվիստների բախումների ընթացքում թուրքական ուժերի արձակած կրակոցից սրտի շրջանում վիրավորվել և մահացել է 14-ամյա քուրդ երիտասարդ, ևս երկու անձ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» ընդդիմադիր օրաթերթի կայքը:

Սպանված 14-ամյա քուրդ երիտասարդը

Սպանված 14-ամյա քուրդ երիտասարդը

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Ջիզրեի քաղաքային իշխանությունները սկսել են քանդել ՔԱԿ-ի երիտասարդական թևի՝ Ջիզրեի որոշ թաղամասերում փորած պաշտպանական խրամատները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քուրդ երիտասարդը փողոց է դուրս եկել այն ժամանակ, երբ լսել է թուրքական ոստիկանության և Քրդստանի աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի միջև զինված ընդհարման կրակոցների ձայները, որից հետո թուրքական ուժայինների կրակոցից վիրավորվել ու մահացել է։

Բախումների ընթացքում ևս երկու մարդ վիրավորվել է։ Նրանց տեղափոխել են Ջիզրեի պետական հիվանդանոց, իսկ Հումիթ Քուրդի դին տեղափոխվել է դիահերձարան՝ փորձաքննական դիահերձում իրականացնելու համար։

Դժգոհ քրդերը ցույցեր են կազմակերպել Ջիզրեում, ինչից հետո տեղական ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել Ջիզրեի գավառում և հատկապես հիվանդանոցի շրջակայքում։

One response to “Թուրք-քրդական նոր բախումներ. զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու քուրդ երիտասարդ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *