ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից (6 արկ) և ՌՊԳ-7 (11 նռնակ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պատասխան գործողություններով կասեցրել են հակառակորդի ակտիվությունը, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: