Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայությունը հայտարարել է պահեստազորայինների ստուգիչ հավաք: Այս մասին 2015-ի հունվարի 6-ին հայտնել է ադրբեջանական AzVision.az լրատվակայքը։
Վերջինի խմբագրության աշխատակիցները կապվել են զորահավաքն իրականացնող պետական ծառայության պատասխանատուներին՝ փորձելով ճշտել, թե որքանով են անցկացվող միջոցառումները կապված առաջնագծում վերջին օրերին տիրող իրավիճակի հետ։ Հարցմանն ի պատասխան, սակայն նշվել է, որ հավաքը պլանային է։
Հայտնի չէ, սակայն, թե ստուգիչ միջոցառումների շրջանակներում քանի պահեստայինի հավաք է նախատեսվում անցկացնել։
Նշենք, որ ըստ ադրբեջանական օրենսդրության, հավաքների անցկացման ժամանակահատվածը որոշում է պաշտպանության նախարարությունը, իսկ ընդգրկվող անձնակազմի քանակը՝ երկրի նախագահը: Օրենքի համաձայն՝ մոբիլիզացիայի պատրաստականությունը ստուգելու նպատակով անցկացվող հավաքները կարող են տևել մինչև 10 օր։
Pingback: Ադրբեջանում հայտարարվել է պահեստազորայինների հավաք razm.info | Norlur.am