Թուրքիայում 5 հազարով ավելացել է ժամկետային զինծառայողների թվաքանակը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի հունվարի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 682 հազար մարդ է, որը 5 հազարով ավելի է նոյեմբերի ցուցանիշից։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը  39511 է, որից 32625-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6211-ը՝ ժանդարմերիայում, 625-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Նոյեմբեր ամսվա համեմատ սպաների թիվը ավելացել է շուրջ 200-ով։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 96189 է, որից 70733-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23966-ը՝ ժանդարմերիայում, 149-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը նվազել է շուրջ 100-ով։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22945 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը՝ 4118։

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 60358 է, որից 44694-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 14968-ը՝ ժանդարմերիայում, 696-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Շուրջ 400-ով նվազել է պայմանագրային եֆրեյտորների թվաքանակը ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում։

Ժամկետային զինծառայողների  ընդհանուր թիվը 406027 է, որից 290876-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 113322-ը՝ ժանդարմերիայում, 1829-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Դեկտեմբերին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ շուրջ 14 հազարով ավելացել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ ժանդարմերիայում նվազել է մոտ 9 հազարով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52630 է, որից 48270-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3446-ը՝ ժանդարմերիայում, 914-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 682223 է, որից 491728-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 184940-ը՝ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում, 5555-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում զինծառայողների 34 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում 38, իսկ  առափնյա անվտանգության ուժերում՝ 61 տոկոսը։

One response to “Թուրքիայում 5 հազարով ավելացել է ժամկետային զինծառայողների թվաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *