Պաշտոնափոխություններ ադրբեջանական բանակում. փոխվել է 1-ին ԲԿ-ի հրամանատարը

Այսօր՝ հունվարի 5-ին, հայտնի է դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում առանցքային 2 պաշտոնափոխության մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության նախարարությանը հայտնում են, որ գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովն ազատվել է բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՊՆ գլխավոր վարչության պետ։

Նշենք, որ Օսմանովը մինչ այդ զբաղեցնում էր 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատարի պաշտոնը։

1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինելու է եկել գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը։ Վերջինս նախկինում եղել է Բաքվում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարը, այնուհետև՝ 2013-ի նոյեմբերին, նախարար Զաքիր Հասանովի հրամանով նշանակվել Նախիջևանում բանակային 5-րդ կորպուսի (2013-ի դեկտեմբերից՝ Նախիջևանի առանձին համազորային բանակ) շտաբի պետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *