Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերելու ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է վերանայվել և երկարաձգվել, հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Գանին նշել է, որ իրենք հատկապես մեծ վտանգ են տեսնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից:
Նշենք, որ ԱՄՆ-ը 2014-ին պատրչաստվում էր կրճատել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը՝ 32 հազարից հասցնելով 9,8 հազարի, 2015-ի վերջում այն կրճատել ևս երկու անգամ, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուրս բերել Աֆղանստանից:
Դեկտեմբերի 28-ին 13 տարիների անց երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը պաշտոնապես հանձնել են տեղական ուժերին՝ հունվարի 1-ից սկսելով «Վճռական աջակցություն» առաքելությունը, որը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից: