Ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձ

Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 4-ին Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սեյլանփինար քաղաքում ձերբակալել են Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձի, ովքեր կասկածվում են «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) կազմակերպությանն անդամակցելու մեջ: Հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքին:

Թուրք-սիրիական սահման

Թուրք-սիրիական սահման

Նշենք, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ն կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և մեղադրել ԱՄՆ-ին PYD-ին բացահայտորեն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարվել են դեռևս դեռևս 2014-ի նոյեմբերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար թուրքա-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Թուրքիայում 2000 սիրիացի ապստամբների և «Փեշմերգեի» մարտիկների թվում նաև PYD-ի զինվորներին մարզվելու հարցի շուրջ, քանի որ Սիրիայի հյուսիսում գործող կազմակերպությունը Թուրքիան համարում է ահաբեկչական հռչակված «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) մասնաճյուղ:

One response to “Ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *