Ադրբեջանի Սաբիրբաևի շրջանի Մուգան Գյանջալի գյուղի մոտակայքում՝ Սալյանի փրկարարական կետից 45 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Քուռ գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին:
Ռամիզ Դիլավյար օղլու Ջաբրաիլովի մարմինը հայտնաբերվել է ԱԻՆ-ի փրկարար-ջրասույզների կողմից: Այն հայտնաբերվել է խեղդվելու վայրից 100 մ հեռավորության վրա: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հիշեցնում են, որ զինծառայողը զորակոչվել էր ապրիլին, սակայն առողջական խնդիրների պատճառով 20-օրյա արձակուրդ էր հատկացվել նրան:
Կից գրառում՝ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հերթական զինծառայողի մահվան մասին