Թուրքիայում` պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի Ֆ-4 տիպի կործանիչ է վթարվել։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում` Քոնյա քաղաքից ոչ հեռու։ Lenta.ru լրատվակայքը` հղում անելով Associated Press գործակալությանն ու Թուրքիայի տեղական հեռուստաընկերությանը, գրում է, որ վթարի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են: Վթարի մանրամասները պարզելու նպատակով ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են ռազմական գործի և թռիչքների անվտանգության մասնագետներ։