ՊԲ-ն չի հերքում հայ պայմանագրայինի գերեվարության փաստը, հերքում է դիվերսիայի մասին Ադրբեջանի հայտարարությունը

Դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Աղդամի հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անհաջող դիվերսիոն գործողություն հետևանքով ադրբեջանցիները գերի են վերցրել ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանին:

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

3 responses to “ՊԲ-ն չի հերքում հայ պայմանագրայինի գերեվարության փաստը, հերքում է դիվերսիայի մասին Ադրբեջանի հայտարարությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 21-27, 2014 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 21-27, 2014 | Ռազմ.info

  3. Pingback: Անջեյ Կասպրշիկի հետ քննարկվել է Ադրբեջանում պահվող ՊԲ զինծառայողի ճակատագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *