Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը 2014-ի դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Բահրեյնի Թագավորություն, որտեղ կհանդիպի հյուրընկալող երկրի թագավոր, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Էլահեզրեթ Շեյխ Համիդ բին Իսա ալ Խալիֆին, գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Շեյխ Խալիֆ բին Ահմադ ալ Խալիֆին և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նշվում է, որ ադրբեջանական պատվիրակությունը կհանդիպի նաև Բահրեյնի ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարներին, կայցելի ռազմաբժշկական մի շարք հաստատություններ և Բահրեյնի հետ կստորագրի ռազմական համագործակցության պլան։ Հայտնի է, որ պաշտոնական այցը կավարտվի դեկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 13-ին, պաշտոնական այցով Բաքվում էր Բահրեյնի պաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Շեյխ Խալիֆ բին Ահմադ ալ Խալիֆին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարար Հասանովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էին ռազմական երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։