Թուրքիայի ԶՈւ-ն նոր տվյալներ է հաղորդել դեկտեմբերի 17-18-ը Սև և Մարմարա ծովերում իրականացրած «Օդային սահմանի համատեղ վերահսկման և կառավարման» զորավարժության վերաբերյալ։
Համաձայն Թուրքիայի ԳՇ կայքի՝ զորավարժության նպատակը եղել է մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության ստուգումը և առկա խնդիրների հայտնաբերումը, օդային սահմանի պաշտպանության ժամանակ ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունավետության գնահատումը։
Զորավարժությանը մասնակցել են առաջին բանակային հրամանատարության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, ռազմածովային ուժերի 5 ֆրեգատ, 2 հրթիռային կատեր, 1 բեռնատար նավ, 1 հրամանատարաշտաբային նավ, ռազմաօդային ուժերի 1 օդային հաղորդակցման ինքնաթիռ, 2 միավոր CN-235 ծովային հսկողության ինքնաթիռ, որոնողափրկարարկան ուղղաթիռ։ Զորավարժության ժամանակ օգտագործվել են նաև F-4 և F-16 ինքնաթիռներ, որոնք ընդհանուր հաշվարկով 48 թռիչք են իրականացնել։
Մինչ այս Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տեղեկություններ էր հրապարակել միայն վերոնշյալ և «Քարայել» զորավարժությունների ժամանակ անցկացված համատեղ գործողությունների մասին։