Թուրքիայում ժանդարմերիայի զրահամեքենա է պայթել ականի վրա

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Բաքոք լեռան մոտ հետախուզական խնդիր իրականացնելիս դեկտեմբերի 22-ին նահանգային ժանդարմերիային պատկանող թուրքական «Օթոքար» ընկերության «Կոբրա» թեթև զրահամեքենան պայթել է ականի վրա։

Վիրավորվել են մեքենայի անձնակազմի 7 զինծառայողները, հաղորդում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Զինծառայողներին նախ տեղափոխվել են Միդյաթ պետական հիվանդանոց, որից հետո առավել ծանր վիճակում գտնվողներին՝ ուղղաթիռով Դիարբեքիրի ռազմական հիվանդանոց: Վիրավորվածներից 6-ը շարքային են, իսկ 1-ը՝ մայոր: Լուրջ վնասվել է նաև զրահամեքենան: Տարվում է հետաքննություն, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ականի վրա  պայթած «Կոբրա» թեթև զրահամեքենան

Ականի վրա պայթած «Կոբրա» թեթև զրահամեքենան

Նշենք՝ թուրքական մամուլը շրջանառում է այն միտքը, որ գործողությունների նման ձեռագիրը հատուկ է  Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK): Կուսակցության անդամները, չնայած իշխանությունների հետ ընթացող բանակցություններին, նորից սկսել է հակաիշխանական գործողություններ իրականացնել, որոնք այժմ  պայմանավորված են Քոբանիում ծանր իրավիճակում հայտնված քրդերին աջակցելու խնդրի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *