Իրանի զինված ուժերը 2014-ի դեկտեմբերի 25-31-ին կանցկացնեն խոշոր զորավարժություն երկրի հարավում կանցկացնեն խոշոր զորավարժություն, որում ներգրավված կլինի նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Ինչպես հաղորդում է Iran Daily լրատվականը, այս մասին հայտնել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Աբդուլռահիմ Մուսավին։
Նա նշել է, որ վարժանքների աշխարհագրությունը կներառի Հնդկական օվկիանոսի հյուսիսից մինչև Հորմուզի նեղուցն ու Պարսից ծոցը։
Մուսավին հայտնել է նաև, որ վարժանքների ընթացքում կկիրառվեն ստորջրյա և վերջրյա մի շարք ստորաբաժանումներ, որոնք զորախաղեր կանցկացնեն ընդհանուր առմամբ շուրջ 2,2 միլիոն մ2 մակերեսի վրա։
Բարձրաստիճան զինվորականն անդրադարձել է նաև անցկացվող զորախաղերի քաղաքական ենթատեքստին, իսկ ավելի ստույգ՝ դրա բացակայությանը՝ նշելով, որ դրանք ուղղված չեն տարածաշրջանի որևէ երկրի կամ ժողովրդի դեմ։ Բրիգադի գեներալ Մուսավին ասել է նաև, թե Իրանը երբևէ չի ձգտել տարածաշրջանային գերիշխանության, և անցկացվող վարժանքների միակ ազդակը ծոցի երկրներին լինելու է խաղաղության և կայունության կոչը։
Նշենք, սակայն, որ Մուսավիի՝ Իրանի տարածաշրջանային հավակնությունների բացակայության վերաբերյալ արած հայտարարությունը պետք է ընդունել խիստ վերապահումով, քանի որ անկախ անցկացվող վարժանքների նպատակից, Իրանը վերջին տասնամյակներում վարում է հենց տարածաշրջանային գերիշխանության հասնելու վեկտորով արտաքին քաղաքականություն։
Pingback: Իրանում մեկնարկել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունը | Ռազմ.info