Վրաստանի զինված ուժերում մահացել է ժամկետային զինծառայող

Վրաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, 20-ամյա Նիկոլոզ Ուգուլավան հերթապահության վայրում հայտնաբերվել է մահացած՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածքով (ինքնասպանության հասցնել)։

Այս մասին դեկտեմբերի 21-ի հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Նույն աղբյուրը հաղորդում է նաև, որ 1994-ին ծնված Նիկոլոզ Ուգուլավան վրաստանյան բանակում պարտադիր զինվորական ծառայություն էր անցել 2014թ հոկտեմբերի 4-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *