Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Գյանջա (Գանձակ) քաղաքում դեկտեմբերի 20-ին անցկացրել է ԶՈւ զորամիավորումների, սորաբաժանումների և առանձին զորամասերի իրային ու պարենային ծառայության պետերի հավաք, որի ընթացքում խոսվել է վերջին տարիններին իրային և պարենային ծառայությունում կատարված բարեփոխումների մասին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նիստի ընթացքում կենցաղային պարագաներից և սննդի ոլորտի այլ փոփոխություններից բացի, կրկին անդրադարձ է եղել ամառային և ձմեռային նոր նմուշի դաշտային համազգեստին։ Նշվում է, որ դեռևս միայն սպայական կազմի օգտագործման համար հասանելի նոր նմուշի համազգեստը զինվորական կազմի կիրառմանը կհանձնվի արդեն եկող տարի։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը 2009-ից հայտարարում է նոր դաշտային համազգեստին անցելու մասին, սակայն միայն 2012-ին է արտոնագիր ստացել թուրքական «Թյուբիթաք» ընկերությունից։ Նոր նմուշի համազգեստը նման է թուրքական համազգեստին, սակայն ունի ավելի մուգ երանգներ։
Հավելենք նաև, որ «Թյուբիթաք»-ը Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությանը կից հետազոտական ընկերություն է, որն էլ հեղինակել է թուրքական բանակի անձնակազմի դաշտային համազգեստը։