Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 14-20, 2014

Ավտովթարի պատճառով Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ են մահացել • Ադրբեջանի սահմանապահ ծառայության վարժանքներ Կասպից ծովում • Ամփոփվել են Ադրբեջանի ՊՆ ռազմաբժշկական վարչության կատարած աշխատանքները • Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատարի այցն Ադրբեջան • Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը կայցելի Ադրբեջան։

Ադրբեջանի առափնյա անվտանգության նավ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմանավերից մեկը

• Ադրբեջանում Բաքու-Ղուբա ավտոճանապարհին դեկտեմբերի 18-ին իրար են բախվել բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մարդատարի վարորդն ու ուղևորը՝ 1985-ին ծնված Ասգերով Թահիր օղլու Էմիլը (կապիտան, ԶՈւ զորամասերից մեկի վաշտի հրամանատար) և 1980-ին ծնված Մուրադով  Էմանուլլա օղլու Ռահաթը (ենթասպա, ԶՈւ զորամասերից մեկի դասակի հրամանատար) տեղում մահացել են։ Ադրբեջանի ՊՆ-ն այս առիթով որևէ մեկնաբանություն չի հրապարակել:

• Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը  դեկտեմբերից 8-11-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում անցկացրել է մարտավարական զորավարժություն, որի ընթացքում, գիշերային պայմաններում կիրառվել են զենիթահրետանային կայաններ և զենիթահրթիռային համալիրներ:

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մի շարք բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ դեկտեմբերի 17-ին այցելել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ և մասնակցել ռազմաբժշկական վարչության 2014-ի արդյունքների ամփոփման նիստին:

Զաքիր Հասանովը ռազմաբժշկական ամբիոնի զորանոցում

Զաքիր Հասանովը ռազմաբժշկական ամբիոնի զորանոցում

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 13-ին ընդունել է Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ շեյխ Հալիֆա բին Ահմադ էլ-Հալիֆանիին, ում հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, երկկողմ համագործակցությունը և մի շարք այլ հարցեր:

• 2015-ի սկզբին նախատեսվում է Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուի այցն Ադրբեջան, որի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի համագործակցության հեռանկարային հարցեր:

Ռազմաշաբաթը նաև Հայաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 14-20, 2014

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 14-20, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *