Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայողներ են մահացել

Ադրբեջանում Բաքու-Ղուբա ավտոճանապարհին դեկտեմբերի 18-ին իրար են բախվել Iveco մակնիշի բեռնատար և Tofash մակնիշի մարդատար ավտոմեքենաները։ Վթարի արդյունքում դեպքի վայրում մահացել են մարդատարի վարորդը և ուղևորը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանական moderator.az կայքը  հայտնում է, որ վթարի արդյունքում մահացածները զինծառայողներ են: 1985-ին ծնված Ասգերով Թահիր օղլու Էմիլը կապիտան է և Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում ծառայել է որպես վաշտի հրամանատար, իսկ 1980-ին ծնված Մուրադով  Էմանուլլա օղլու Ռահաթը ենթասպա` դասակի հրամանատար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս առիթով որևէ մեկնաբանություն չի հրապարակել:

Պատճառը կարող է լինել այն, որ 2014-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով հանձնարարեց սկսել աշխատանքներ՝ տեղեկատվական անվտանգության բացերը լրացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն խստացրեց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության վերահսկումը։ Որպես դրա օրինակ նշենք, որ պաշտոնական լրահոսում, ինչպես նաև լրատվական կայքերում կտրուկ նվազել են տեղեկությունները բանակում գրանցված միջադեպերի և կորուստների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ տեղեկատվական անգտագնության բացթողումներն Ադրբեջանում ի հայտ եկան 2014-ի օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում գրանցված սուր լարվածության ժամանակ տարբեր լրատվամիջոցներ և անհատներ համացանցում տեղադրեցին տեղեկություններ ադրբեջանական զինուժի կրած կորուստների, ինչպես նաև զորքերի տեղաշարժի վերաբերյալ։

One response to “Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայողներ են մահացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. դեկտեմբերի 14-20, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *