Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել է, որ «գումար ծառայության փոխարեն» ծրագրի մեկնարկից ընդամենը 2 օր անց դրանից օգտվելու համար արդեն 5000 դիմում են ստացել,, հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Նախարարի խոսքերով՝ դիմումները սպասվածից ո’չ շատ են, ո’չ էլ քիչ:
Հիշեցնենք, որ մինչև 2015-ի փետրվարի 13-ը այցելելով իրենց զինվորական տեղամաս և ներկայացնելով թուրքական Halkbank, Vakıflar կամ Ziraat բանկում կատարած 18 հազար (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար) լիրա վճարի կտրոնը՝ Թուրքիայի՝ դեռևս պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են ազատվել ծառայությունից:
Նախագծից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ծնվել են1988-ի հունվարի 1-ից հետո (ներառյալ 1988-ի հունվարի 1-ը): Ծրագիրը հասանելի է նաև արտերկրում գտնվող քաղաքացիների համար. վերջիններս նախագծից օգտվելու համար համապատասխան վճարի կտրոնը պետք է ներկայացնեն տվյալ երկրում Թուրքիայի ներկայացուցչություն:
Դավութօղլուի կարծիքով՝ «գումար ծառայության փոխարեն» ծրագրից կօգտվի շուրջ 700 հազար քաղաքացի: Իսկ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն բանակի արդիականացմանը: