Հնդկաստանը դժգոհ է Ռուսաստանից գնված «Սմեռչերի» որակից

Հնդկական զինված ուժերում խնդիրներ են առաջացել Ռուսաստանից գնված «9Ա52-2Տ Սմեռչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների հետ։ Խնդիրները կապված են ուղղորդիչների հետ։

Սա առաջին դեպքը չի, երբ հնդկական կողմը դժգոհում է «Սմեռչերի» որակից։ Նախկինում խնդիրներ էին առաջացել նաև կրակի կառավարման համակարգում, որը խափանվում էր բարձր ջերմաստիճանների (40-50 ºC) դեպքում, կապի կոդավորման համակարգում, «Ռ-171Մ» ռադիոկայաններում, մարտական մեքենայի հիդրոպնևմատիկ բարձրացնող և բալանսավորող մեխանիզմներում։ Հնդիկները դժգոհություններ են ունեցել նաև պահեստամասերի քանակի, պայմանագրի ժամկետների խախտման, անհրաժեշտ տեղեկատու փաստթղթերի բացակայության հետ կապված։

Նշենք, որ Հնդկաստանը 2005 և 2007 թվականներին կնքված պայմանագրերով գնել էր 42 «Սմեռչ» համակարգ։ Գործարքների ընդհանուր արժեքը, ներառյալ փոխադրող-լիցքավորող, հրամանատարա-շտաբային և այլ օժանդակ մեքենաները, ինչպես նաև հրթիռներն ու պահեստամասերը կազմել էր 562.38 միլիոն դոլար։

«9Ա52-2Տ Սմեռչը» արտադրվում է «Սպլավ» ընկերության կողմից` Չեխական «Տատռա 816» մեքենայի բազայի վրա։

Աղբյուր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *