Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Բացման խոսքում նախարարը նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ եղել է լարված աշխատանքային տարի: Սեյրան Օհանյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014թ ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաև 2015 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:
Սեյրան Օհանյանը ամփոփել է կատարված աշխատանքները և հանձնաժողովի անդամներին մի շարք հանձնարարականներ է տվել` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և պատշաճ իրականացնելու համար:
Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի մի շարք անդամների` ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով: