ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ում հայաստանյան առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության և անվտանգության հաստատություններում
բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների շրջանակներում պաշտպանական համակարգում Բարեվարքության ամրապմդման և ՊՆ հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, թափանցիկության և վերահսկողության բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցությունը:
Նա վերահաստատել է նաև 2015-ին ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության և փորձի փոխանակման գործընթացը շարունակելու և Գործողությունների ծրագիրը արդիականացնելու Հայաստանի պատրաստակամությունը: