ՊՆ-ում հյուրընկալել են ՀՀ-ում Գերմանիայի ռազմական նորանշանակ և նախկին կցորդներին

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելին, ՀՀ-ում հավատարմագրված առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Յոախիմ Բրունսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միխաիլ Վեստերմանին։ Հանդիպումը կայացել է վերջինի՝ Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Դավիթ հանդիպումը Գերմանիայի ռազմական կցորդների հետ

Դավիթ հանդիպումը Գերմանիայի ռազմական կցորդների հետ

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Վեստերմանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցության և մաղթել հաջողություններ, իսկ փոխարինվող ռազմական կցորդ գնդապետ Բրունսին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Գնդապետ Բրունսը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Ռազմական համագործակցության» մեդալով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *