Պաշտպանության նախարարը ՊԲ հրամանատարի հետ այցելել է Արցախի արևելյան ուղղության մարտական հենակետեր

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ծանոթացել են զինծառայողների առօրյային ու ծառայության պայմաններին

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ծանոթացել են զինծառայողների առօրյային ու ծառայության պայմաններին

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *